facebook

Տոնածառը զարդարվեց, ապրենք ՄԵՆՔ ու բոլորս

Posted on Updated on

Տոնածառ

Գորիսի տոնածառը զարդարված է: Անմիջական զարդարողներն են ՄԵՆՔ խմբի երիտասարդները: ՄԵՆՔ-ը ջահելների խումբ է, ովքեր ուզում են մի բան փոխել Գորիսում ու դարձնել մի փոքր ավելի լավ:

Տոնածառը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց, շատերը պնդում են, որ հրաշալի տեսք ունի, իսկ մի մասն էլ դժգոհ մնացին զարդարումից: Читать далее…

Գևորգ Հայրապետյանի նամակը Գևորգ Մարզպետունուն :))))))

Posted on Updated on

Ներկայացնում եմ Ֆեյսբուքում ծավալված մեկնաբանությունների մի հետաքրքիր փունջ, որը հնարավոր եղավ Շուշան Օհանյանի վառ երևակայության և ճկուն խոսքի շնորհիվ միայն :Ճ
 Shushan Ohanyan անտարակույս, սրտիս խորքում ես կարևորում եմ անշահախնդիր և հայրենասեր մարդկանց միջև նման շիտակ նամակագրական կապերը, որոնք ամրացված են նեղ անձնական կապերով…
 Геворг Айрапетян Շուշ, սըԲանեցիր
շատ զգացմունքային էր, մենակ ափսոս իմ ապագա թոռ Գևորիկին չանդրադարձար, որը բազում հարցեր ունի մեզ տալու

odnoklassniki vs facebook

Posted on Updated on

Գրառում օդնոկլասսնիկի-ֆեյսբուք հավերժ հակամարտության մասին :Ճ

Ես գիտեի, որ ֆեյսբուքը զիջում է իր դիրքերը օդնոկլասսնիկի սոց. ցանցին, բայց որ էս աստիճան է տարբերությունը, ինձ համար լրիվ բացահայտում էր:

Գորիս քաղաքի վերաբերյալ օդնոկլասսնիկի-ում կան 100-ից ավելի մեծ ու փոքր խմբեր, ամենամեծ երկու խմբերում կան 1483 և 1233 մանակից, հավանական է, հիմնականում` գորիսեցիներ:

Ֆեյսբուքում էլ կան գորիսյան խմբեր, բայց այստեղ մասնակիցների քանակը ավելի փոքր է, իմ իմացած ամենամեծ խմբերում կան 448 և 344 մասնակից, իմիջիայլոց այդ խմբերին կարող եք միանալ այստեղ ու այստեղ :Ճ  Читать далее…

Գորիսի ակտիվ կազմակերպությունների մասին ֆեյսբուքյան անդրադարձ

Posted on Updated on

Եթե ասեմ, որ Ֆեյսբուք սոց.ցանցը ամենաշատ տարածված ու ամենաշատ այցելուներ ապահովող կայքն է Հայաստանում, հայտնագործություն արած չեմ լինի: Ֆեյսբուքը մի գործիք է, որի ճիշտ օգտագործման դեպքում կարող ես ունենալ շատ մեծ հաջողություններ: Պատահական չէ, որ մի շարք կարևոր կազմակերպություններ վարում են իրենց էջերն ու լուրջ ուշադրություն են դարձնում ֆեյսբուքում կատարվող իրադարձություններին: Читать далее…